Այցելություն «Մայր Հայաստան» ռազմարվեստի թանգարան

Հոկտեմբերի 23-ին 7-8-րդ դասարանների սովորողներն այցելեցին «Մայր Հայաստան» ռազմարվեստի թանգարան, ուր մեծ ոգևորությամբ ուսումնասիրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի, Արցախյան ազատամարտի ժամանակներում կիրառված զենքերի և ռազմական տեխնիկայի որոշ տեսակների մանրակերտերը, նշված ժամանակների և մերօրյա հերոսների նկարներն ու կիսանդրիները: