Երևանի Պատմության թանգարանում

Նոյեմբերի 20-ին VI «Հովտաշուշան» և VI «Վարդակակաչ» դասարանների սովորողներն այցելեցին Երևանի պատմության թանգարան: Նրանք դիտեցին թանգարանի հավաքածուները, ուշադիր լսեցին տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես են հնագետները պեղել Երևանի տարածքը, ինչ գտածոներ են հայտնաբերել: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Երևանի պատմական մանրակերտը, ուր առկա էին քաղաքի հին թաղամասերը,  եկեղեցիները, …Վերջում երեխաները էքսկուրսավարի գլխավորությամբ մասնակցեցին ուսումնական խաղի, որի նպատակը ստացած տեղեկությունների ամրապնդումն էր: