Այց հիդրոէլեկտրակայան

Նոյեմբերի 20-ին VII-VIII դասարանների սովորողներն այցելեցին Քանաքեռ ՀԷԿ, որտեղ ծանոթացան ՀԷԿ-ի կառուցվածքին և աշխատանքի սկզբունքին: ՀԷԿ-ի տնօրենը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես կարելի է ջրից ստանալ էլեկտրաէներգիա, ինչու են ՀԷԿ-երը կառուցում գետերի վրա: Սովորողներն իմացան, որ Քանաքեռ ՀԷԿ-ը էլեկտրաէներգիայի արտադրությամբ երկրորդն է հանրապետությունում: Այցելությունը ՀԷԿ հետաքրքիր էր ու տպավորիչ: