Բեմականացում. «Առածն ասում է...»

Նոյեմբերի 24-ին II <<Ծիածան>> դասարանում բեմական միջոցառում էր՝ <<Առածն ասում է>> խորագրով: Սովորողները բեմադրեցին դրվագներ <<Անխելք մարդը>>, <<Կիկոսի մահը>>, <<Սուտլիկ որսկանը>>, <<Բարեկենդանը>> և <<Անահիտը>> հեքիաթներից: Յուրաքանչյուր դրվագ ամփոփվեց առած-ասացվածքներով: Միջոցառումն ավարտվեց <<Զարմանալի հեքիաթ>> երգով և ազգային գեղեցիկ պարային կատարումով: