Հեքիաթին հյուր. «Թզուկ պապի անտառում»

Նոյեմբերի 25-ին I «Լուսնթագ» դասարանը դպրոցի դահլիճում ներկայացավ «Թզուկ պապի անտառում» խորագրով հեքիաթ-բեմականացումով: Հեքիաթը մի չարաճճի տղայի մասին էր, ով փչացնում ու կոտրում էր իր խաղալիքները, որն էլ ի վերջո հանգեցրեց նրան, որ խաղալիքները թաքուն փախան անտառ, ուր նրանց օգնեց Թզուկ պապը: Բեմադրությունը տպավորիչ էր. փոքրիկ դերասանների համարձակ ու անկաշկանդ խաղը հիացրեց  ներկաներին: