Ցերեկույթ. «Թվերի աշխարհում»

Նոյեմբերի 25-ին դպրոցի դահլիճը վերածվել էր թվերի ու թվանշանների զարմանահրաշ աշխարհի. V «Ծիծեռնակ» և V «Արծվիկ» դասարանների սովորողները կազմակերպել էին «Թվերի աշխարհում» վերտառությամբ ցերեկույթ: Հանդիսատեսը մտովի տեղափոխվեց Հին Հնդկաստան, ականատես եղավ արաբ վաճառականների՝ արկածներով լի ճանապարհորդություններին, բեմական գեղեցիկ խաղի միջոցով ներկայացրած թվերի ստեղծման պատմությանն ու դրան առնչվող զրույցներին: Միջոցառման երկրորդ հատվածը տրամաբանական, հետաքրքրաշարժ խնդիրներին էր նվիրված: «Թվերի աշխարհ»-ի զարմանադարանը ամփոփվեց իմաստուն խորհուրդով. «Ուշադիր լինենք մեզ հասած մշակութային ժառանգության նկատմամբ: Եվ, ո՜վ գիտե,  գուցե մի օր էլ մենք հարստացնենք մարդկության պատմության գանձարանը մեր մտքի նվաճումներով»: