Բեմականացում. «12 ամիսները»

Նոյեմբերի 26-ը II «Արփի» դասարանի սովորողների համար սպասված օր էր: Նրանք պատրաստել էին միջոցառում և անհամբեր սպասում էին այն թե՛ իրենց ծնողներին, թե՛ ընկերներին և թե՛ մնացած հյուրերին ներկայացնելուն: Ներկայացումը կրում էր «Տասներկու ամիսները» խորագիրը, որը բեմականացված էր Ս. Մարշակի համանուն հեքիաթի հիման վրա: Փոքրիկներն իրենց խաղով հիացրին ներկաներին և արժանացան բուռն ծափերի ու գովեստների: Եվ որ ամենակարևորն է, այդ գեղեցիկ հեքիաթից քաղեցին այն պարզ ճշմարտությունը, որ կյանքում ամեն բան ունի իր ժամանակը, և «մարդկանց համար չկա ավելի լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել իրենց կյանքում»: