Բեմականացում. «Մկնիկ հարսնացուն»

Նոյեմբերի 26-ին «Տաթև» դպրոցի II «Գիտունիկ» դասարանի սովորողները բեմականացրին Ս. Մուրադյանի «Մկնիկ հարսնացուն» ստեղծագործությունը, ուր գովաբանվում է աշխատանքն ու աշխատասիրությունը: Փոքրիկ դերակատարները կարողացան հմտորեն կերպարանավորել իրենց հերոսներին և տեղ հասցնել հեղինակի գլխավոր ասելիքը. «Աշխատանքը մայրն է ամեն բարիքի, իսկ ծուլությունը՝ չարիքի»: Բեմականացումն անմոռանալի պահեր պարգևեց ինչպես դերակատարներին, այնպես էլ հանդիսատեսին: