Բեմականացում. «Մկների ժողովը»

Նոյեմբերի 27-ին III «Ձնծաղիկ» դասարանի սովորողները բեմականացրին «Մկների ժողովը»՝ ըստ Խնկո Ապոր համանուն ստեղծագործության: Ամեն ինչ սկսվեց երկու քրոջ զվարճալի խոսակցությունից, որն իր արձագանքը գտավ նրանց՝ երազում տեսած մկների ժողովի մեջ: Երեխաները մարմնավորում էին «Մկստանի» բազմակերպար հերոսներին և նրանց մտահոգությունները՝ ցուցադրելով իրենց ինչպես տրամադրությունը, այնպես էլ՝ երգելու և պարելու շնորհքը: