Այցելություն Հ. Թումանյանի թանգարան

Նոյեմբերի 27-ին IV «Արևիկ» և IV «Կանթեղ» դասարանների սովորողները հյուրընկալվեցին Հ. Թումանյանի թանգարանում, ուր հանգամանորեն ծանոթացան Հ. Թումանյանի անձնական իրերին, կենսագրության մանրամասներին, հիացմունքով դիտեցին Լոռվա չքնաղ բնապատկերը՝ «Անուշ» օպերայի երաժշտության ներքո, հեղինակի քայլող պատկերը և այլ տեսապատկերներ: Երեխաներն իրենք էլ արտասանեցին հեղինակի ստեղծագործություններից հատվածներ: Հեռացան տպավորված և այդ տպավորությունները թղթին հանձնեցին շարադրանքի, բանաստեղծության ու նկարի տեսքով: