Ուրախ Ամանոր

Դեկտեմբերի 25-ին I դասարանցիների համար կազմակերպվել էր ամանորյա միջոցառում: Այս անգամ անակնկալները նրանց սպասում էին «Վինի Թուխ» սրճարանում, որտեղ Ձյունանուշ-խաղավարը հետաքրքիր ծրագիր էր նախապատրաստել: Փոքրիկներն ակտիվորեն մասնակցում էին խաղերին և պարային համարներին: Բայց ամենասպասված պահը Ձմեռ պապի մուտքն էր՝  նվերներով: Երեխաները ուրախ էին և տպավորված: