Ուրախ Ամանոր

Դեկտեմբերի 25-ին դպրոցի II դասարանների սովորողները հյուրընկալվեցին «Հեփի Լենդ» մանկական սրճարանում, որտեղ նշեցին Ամանորը՝ Ձմեռ պապիկի, Ձյունանուշի, մուլտհերոսների մասնակցությամբ: Զվարթ երգերն ու պարերը, գեղեցիկ ասմունքը հաջորդում էին միմյանց: Բազմաբնույթ խաղերը բարձր տրամադրություն հաղորդեցին երեխաներին: Ուրախ և աշխույժ մթնոլորտում երեխաները հիասքանչ ժամանակ անցկացրին: