Դիմակահանդես

Դեկտեմբերի 25-ին դպրոցում դիմակահանդես էր: III-IV դասարանների սովորողներն առանձնահատուկ խանդավառությամբ և բարձր տրամադրությամբ իսկական տոնախմբության վերածեցին միջոցառումը: Ուրախ երգն ու պարը, տարատեսակ մրցույթները, հումորային համարները, զվարճալի խաղերը հաջորդում էին միմյանց: Ներկաներից յուրաքանչյուրը փորձում էր առավելագույնս դրսևորել իր ունակությունները: Միջոցառման ավարտին հնչեցին բարեմաղթանքներ՝ ուղղված հայրենիքին,  կրթօջախին, ուսուցիչներին, ընկերներին և համայն աշխարհին. «Թող գալիք տարում ստեղծարար խաղաղությունն ու համերաշխությունը լինեն Երկրագնդի՝ մեր ընդհանուր տան մշտական բնակիչները»: