Դիմակահանդես

Ամանորյա խանդավառություն ու բերկրանք էր դպրոցում: Դիմակահանդեսին V-VIII դասարանների սովորողները նախապատրաստվել էին մեծ ոգևորությամբ: Սրահը համակ գեղեցկություն էր ու հեքիաթ, սովորողներից ամեն մեկը՝ իր սիրած հեքիաթից իջած հերոս կամ հերոսուհի, որն իր հրճվանքի զանգն էր հնչեցնում սեփական հոգու անսովոր զանգակատնից՝ հրաժեշտ տալով անցնող տարուն և գրկաբաց ու հորդառատ հրճվանքով դիմավորելով Նոր տարին՝ լավի ու բարու սպասելիքներով: