Հայտարարություններ - IV դասարանի ուսման վարձավճարների վերաբերյալ

Հարգելի՛ ծնողներ, ձեզ է ներկայացվում 4-րդ դասարանի՝ 2020 թվականի մարտի վարձավճարի հաշվարկը՝ ըստ պայմանագրի։               

Մարտին ձեր երեխան 4 օր հաճախել է դպրոց և ունեցել է մեկշաբաթյա՝ պլանավորված գարնանային արձակուրդ։ Ըստ պայմանագրի դրույթների՝ ամսական վճարման տարբերակով Ձեր երեխայի վարձավճարը ամբողջ մարտ ամսվա համար կազմում էր 72000 դրամ, ինչը Դուք պարտավորվել էիք վճարել մինչև մարտի 5-ը։ Պայմանավորված ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով՝ 2020 թ. մարտին Ձեր երեխան դպրոց չի հաճախել 13 ուսումնական օր։ Դա նկատի ունենալով՝ մարտի համար Ձեզ առաջարկվել է 72000 դրամի փոխարեն վճարել 30600 դրամ՝ 41400 դրամով պակաս։                    

13.04.2020-1.05.2020-ը դպրոցն իրականացնում է հեռավար կրթություն, որի համար Ձեզ առաջարկվել է վճարել 39000 դրամ (շաբաթական 13000 դրամ)։ 4-րդ դասարանի տարեկան վարձավճարը հաշվարկվում է 9 ամսում 34 շաբաթվա համար՝ կազմելով 648.000 ՀՀ դրամ։ Ամսական այն կազմում է 72000 ՀՀ դրամ, շաբաթական՝ մոտավորապես 19000 ՀՀ դրամ: ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ այժմ անհնար է դարձել դպրոցի կողմից պայմանագրով ստանձնած ծառայությունների մատուցումն ամբողջ ծավալով։ Հաշվի առնելով դա՝ շաբաթական կտրվածքով ուսման վարձավճարը զեղչվել է 6000 ՀՀ դրամի չափով՝ կազմելով շաբաթական 13000 ՀՀ դրամ:        Մայիսին և հունիսին հեռավար կրթությունը շարունակելու դեպքում Ձեր երեխայի ուսումնառության վարձավճարը կազմելու է շաբաթական 13000 դրամ։                                   

Այն ծնողները, ովքեր հրաժարվում են դպրոցի կողմից ներկայացված՝ ապրիլի 13-ից հեռավար կրթության վերաբերյալ վերահաշվարկված վարձավճարների վճարումներից և հրաժարվում են անմիջական բանակցություների միջոցով ստանալ պարզաբանումներ, գալ փոխհամաձայնության (դպրոցում՝ 18.04.2020թ.`շաբաթ օրը, ժամը 10-ին), կարող են առաջնորդվել ծնողի և դպրոցի միջև կնքված պայմանագրի 5.9 կետով (Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են կողմերի անմիջական բանակցությունների միջոցով։ Նշված միջոցով վեճը չլուծվելու դեպքում այն կարգավորվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով)։

Դպրոցի հիմնադիր՝ Ա. Ասլիբեկյան