Հայտարարություններ - Հայտարարություն վարձավճարների վերաբերյալ

 

Հարգելի՛ ծնողներ, 18.04.2020-ին դպրոցում տեղի ունեցած ծնող-հիմնադիր հանդիպման արդյունքում կայացրի հետևյալ որոշումները։

 

Այն ծնողները, ովքեր ստեղծված իրավիճակում ի վիճակի չեն ըստ սահմանված ժամանակացույցի վճարումներ կատարել, խնդրում եմ զանգել 091-74-80-40 հեռախոսահամարով և ճշգրիտ մատնանշել վճարումների՝ իրենց համար հարմար ժամանակացույցը (այսինքն՝ երբ եք կատարելու վճարումը)։ Վճարումները պետք է կատարվեն մինչև նոր ուսումնական տարվա պայմանագրերի ստորագրումը, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա օգոստոսին։

 

Այն ծնողները, ովքեր «Տաթև» դպրոցում ունեն 2 և ավելի երեխա, որպես մարտ ամսվա վարձավճար միայն 2-րդ, 3-րդ և 4-րդ երեխայի համար վճարելու են զեղչով՝ ըստ հետևյալի.

  •  1-ին դասարան – 2-րդ երեխան՝ 48400 դրամի փոխարեն՝ 38700 դրամ,
  •  2-րդ դասարան – 2-րդ և 3-րդ երեխան՝ 31500 դրամի փոխարեն՝ 25200 դրամ,
  •  3-րդ դասարան – 2-րդ և 3-րդ երեխան՝ 32000 դրամի փոխարեն՝ 25600 դրամ,
  •  4-րդ դասարան – 2-րդ և 3-րդ երեխան՝ 30600 դրամի փոխարեն՝ 24500 դրամ,
  •  5-րդ դասարան – 2-րդ և 3-րդ երեխան՝ 29400 դրամի փոխարեն՝ 23500 դրամ,
  •  6-9-րդ դասարաններ –2-րդ, 3-րդ և 4-րդ երեխան՝ 27700 դրամի փոխարեն՝ 22200 դրամ։

 

Այն ծնողները, ովքեր «Տաթև» դպրոցում ունեն 2 և ավելի երեխա, յուրաքանչյուր երեխայի հեռավար կրթության համար (շաբաթական կտրվածքով) վճարելու են զեղչով՝ ըստ հետևյալի.

  •  1-ին դասարան – 11300 դրամի փոխարեն՝ 10300 դրամ,
  •  2-րդ դասարան – 11500 դրամի փոխարեն՝ 10500 դրամ,
  •  3-րդ դասարան – 11800 դրամի փոխարեն՝ 10800 դրամ,
  •  4-րդ դասարան – 13000 դրամի փոխարեն՝ 11700 դրամ,
  •  5-րդ դասարան – 12300 դրամի փոխարեն՝ 11100 դրամ,
  •  6-9-րդ դասարաններ – 11200 դրամի փոխարեն՝ 10100 դրամ։

 

Դպրոցի հիմնադիր՝ Ա. Ասլիբեկյան