Մեր դպրոցը
Սա դպրոց է այն երեխաների համար, որոնց ծնողները խուսափում են տարատեսակ օտարամուտ փորձարկումներից կրթության ասպարեզում:
<<Տաթև>> դպրոցը պարտավորվում է.
.ապահովել բարեկարգ, խնամված, անվտանգ ուսումնական միջավայր,
.ցուցաբերել անհատական մոտեցում և հարգալից վերաբերմունք յուրաքանչյուր սովորողի անձի և իրավունքի նկատմամբ,
.խթանել երեխայի հետազոտական, ինքնուրույն որոնողական, ստեղծագործական ունակությունները և անհատական հետաքրքրությունները,
.ծնողների համար ստեղծել մանկավարժական և հոգեբանական խորհրդատվություն: