Ընդունելության կարգը

Սովորողին <<Տաթև>> դպրոցի առաջին դասարան ընդունելու համար ծնողը պետք է ներկայացնի.

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,  

4) 4 լուսանկար՝ 3x4 չափսի։

 


  

Սովորողին <<Տաթև>> դպրոցի 2-9-րդ դասարաններ ընդունելու համար ծնողը պետք է ներկայացնի.

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,

3) 6 լուսանկար՝ 3x4 չափսի,

4) սովորողի <<Անձնական գործ>> գրքույկը,

5) սովորողի տեղափոխման թերթիկը` դպրոցից դպրոց տեղափոխվելիս,

6)կիսամյակի ընթացքում տեղափոխվելու դեպքում տեղեկանք ընթացիկ գնահատականների և բացակայությունների քանակի մասին։