Աշխատակարգը

«Տաթև» դպրոցն ապահովում է.

• համակողմանի խոր գիտելիքներ և դրանով իսկ՝  ինքնադրսևորման լայն hնարավորություն,

• բարձրակարգ մանկավարժներ,

• օտար լեզուների խորացված ուսուցում,

• գեղագիտական դաստիարակություն,

• բազմաբնույթ բովանդակալից միջոցառումներ և էքսկուրսիաներ,

• հարմարավետ կահավորված դասասենյակներ,

• դասապատրաստում,

• որակյալ սնունդ,

• երեխաների տեղափոխում տուն-դպրոց-տուն երթուղով,

• դասագրքերի անվճար տրամադրում:

Դպրոցում գործում են դասավանդման և կառավարման պարզեցված մեթոդներ:

Դպրոցի կրթական գործընթացը կազմակերպվում է հենքային աշխատակարգով (առանց

երկարացված օրվա աշխատակարգի) և երկարացված օրվա աշխատակարգով:

Արտաուսումնական ժամերին կատարվում են դասապատրաստում և ստեղծագործական

միավորումների պարապմունքներ։

Դասարաններում սովորողների թիվը չի գերազանցում 16-ը:

Գործում է վարձավճարի զեղչային համակարգ:

Լավագույն սովորողներն արժանանում են խրախուսանքի: