Մեր դպրոցը

 

Սա դպրոց է այն երեխաների համար, որոնց ծնողները խուսափում են տարատեսակ օտարամուտ փորձարկումներից կրթության ասպարեզում:

«Տաթև» դպրոցը պարտավորվում է.

•ապահովել բարեկարգ, խնամված, անվտանգ ուսումնական միջավայր,

•ցուցաբերել անհատական մոտեցում և հարգալից վերաբերմունք յուրաքանչյուր սովորողի անձի և իրավունքի նկատմամբ,

•խթանել երեխայի հետազոտական, ինքնուրույն որոնողական, ստեղծագործական ունակությունները և անհատական հետաքրքրությունները,

•ծնողների համար ստեղծել մանկավարժական և հոգեբանական խորհրդատվություն: